Նոր հետազոտության համաձայն՝ հնագույն մարդկությունը գրեթե անհետացել է մոտ 900 հազար տարի առաջ, երբ գլոբալ պոպուլյացիան կրճատվել է՝ հասնելով 1 280 վերարտադրվող առանձնյակների։ Ավելին, մարդու նախնիների պոպուլյացիան մնացել է այդքան փոքրաքանակ մոտ 117 000 տարի։
Վերջերս Science ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը հիմնված է նոր համակարգչային մոդելի վրա, որն ստեղծել է Չինաստանի, Իտալիայի եւ ԱՄՆ գիտնականների խումբը։
Վիճակագրական մեթոդում օգտագործվել է մարդու ժամանակակից 3 154 գենոմների գենետիկ տեղեկությունը։
Հետազոտության տվյալներով՝ անհետացել է մարդու նախնիների մոտ 98,7 տոկոսը։ Հետազոտողները նշում են, որ պոպուլյացիոն անհետացումը հարաբերակցվում է քարացածությունների տարեգրության խնդրի հետ, ինչն էլ, գուցե, հանգեցրել է գոմինին նոր տեսակի (որը եղել է ժամանակակից մարդկանց ընդհանուր նախնին) կամ Homo sapiens-ի եւ նեանդերթալցիների առաջացմանը։
Հետազոտական խումբը ենթադրել է, որ բնակչության թվաքանակի կրճատումը համընկել է կլիմայի կտրուկ փոփոխություններին այսպես կոչված պլեյստոցինի կեսի անցումային շրջանում։ Սառցե դարաշրջաններն ավելի երկարատեւ եւ ինտենսիվ են դարձել, ինչը հանգեցրել է ջերմաստիճանի իջեցման եւ ավելի չոր կլիմայական պայմանների։
Ավելին, գիտնականները ենթադրել են, որ կրակը կառավարելը, ինչպես նաեւ կլիմայի փոփոխությունը, որն ավելի նպաստավոր է դարձել մարդու կյանքի համար, կարող էին բարերար ազդեցություն ունեցած լինել բնակչության թվաքանակի ավելի ուշ արագ ավելացման վրա մոտ 813 000 տարի առաջ։
Համակարգչային մոդելն օգտագործում է տեղեկատվության հսկայական քանակություն (որը պարունակվում է ժամանակակից մարդու գենոմներում) գետետիկ փոփոխությունների մասին ժամանակի ընթացքում, որպեսզի եզրակացություն կատարվի անցյալի որոշակի պահերին պոպուլյացիաների չափի մասին։ Թիմն օգտագործել է աֆրիկյան 10 եւ ոչ աֆրիկյան 40 պոպուլյացիաների գենետիկ հաջորդականությունները։



























