Իսպանիայի Գանդիա մունիցիպալիտետի լողափին մարդու ոտք են գտել։ Այս մասին հայտնում է Information պարբերկանը։

Դեպքը տեղի է ունեցել կիրակի՝ սեպտեմբերի 3-ին։ Վալենսիայի մերձակայքում գտնվող եվրոպական հայտնի հանգստավայրում մի կին  լողափով քայլելիս ուշադրություն է դարձրել  ավազի մեջ թաղված տարօրինակ առարկայի: Սկսել է փորել  և պարզել է, որ դա մարդու ոտք է:

Դեպքի վայր ժամանած իրավապահները փակել են լողափի մուտքը և շրջափակել տարածքը։ Ոստիկանության տվյալներով՝ ոտքը, հավանաբար, պատկանել է մի տղամարդու, որը  փորձել է ծովով Եվրոպա հասնել։ Դիտարկվում է նաև վարկած, որ դա կարող էր լինել հյուսիսային Աֆրիկայից Եվրամիություն մաքսանենգ ճանապարհով տեղափոխվող անձ։

«Ոտքի վրա կոտրվածք չի եղել, ծովն այն ափ է հանել ամբողջությամ՝բ ազդրից մինչև կոճ։ Վերջույթը չափազանց քայքայված է եղել»,- ասել է ոստիկանը։ Ոտքը ուղարկվել է լաբորատոր հետազոտության ու  հերձման, կատարվում է բոլոր անհետ կորածների ԴՆԹ հետազոտություն։ Քննիչները փնտրում են նաև տղամարդու մարմնի մնացած մասը։