Առնվազն 102 մարդ Հոնկոնգում տուժել է ուժեղ անձրեւներից, նման անձրեւներ չեն եղել 1884թ. ի վեր դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Այս մասին տեղեկացրել է Հոնկոնգի South China Morning Post թերթը։
Թերթի տվյալներով, չորս մարդ՝ երկու տղամարդ եւ երկու կին, լուրջ վնասվածքներ են ստացել։
Ուրբաթ գիշեր Հոնկոնգի օդերեւութաբանական դիտարանը հայտարարել է ամենաբարձր՝ սեւ, փոթորկի նախազգուշացում 1884թ. դիտարկումներն սկսելուց հետո ամենաուժեղ հորդառատ անձրեւների պատճառով։ Քաղաքում արդեն տեղացել են 158,1 միլիմետր տեղումներ, որը ամենաբարձր ցուցանիշն է մշտական մետեոդիտարկումների 139 տարիների ընթացքում։
Ներկայում հանրային տրանսպորտի երթեւեկությունը Հոնկոնգի մի շարք շրջաններում մասնակի վերականգնվել է։ Մետրոն աշխատում է սահմանափակ ռեժիմով։ Հոնկոնգի ֆոնդային բորսայում սակարկություններն ուրբաթ օրը չեղարկվել են վատ եղանակի պատճառով։ Քաղաքի դպրոցները փակ են։ Բնակիչերին խորհուրդ է տրվել դուրս չգալ տներից, եթե դրա սուր կարիքը չկա։
Տեղատարափ անձրեւները պայմանավորված են իջած ճնշմամբ, որն ստեղծել է «Հայկույ» թայֆունը։ Փոթորկի նախազգուշացման սեւ մակարդակը մտցվել է առաջին անգամ 2021թ. հոկտեմբերից հետո։




























