Նոր Զելանդիայում ալպինիստն ընկել է 600 մետր բարձրությունից ու ողջ մնացել: Նա միայն թեթեւ վնասվածքներ է ստացել, գրում է Daily Mail-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ տղամարդը մի խմբի հետ բարձրանում էր Նոր Զելանդիայի Տարանաքի լեռան գագաթը։ Հանկարծ նա կորցրել է հավասարակշռությունը և ընկել։ Խմբի անդամները, իջնելով նրան որոնելու, լեռնագնացին գտել են ողջ ու անվնաս։
Իրավապահ մարմինների ներկայացուցիչներն ասել են, որ տղամարդու բախտը բերել է: Շոգ եղանակի շնորհիվ լեռների սառույցը հալվել է, իսկ ձյունը մեղմել է վայրէջքը, ինչի պատճառով էլ նրան հաջողվել է ողջ մնալ, նշում է Lenta-ն։



























