Ղազախստանի իրավապահ մարմիններն այս պահին որոնում են 10,7 հազար մարդու, որոնցից 2,1 հազարը համարվում են անհետ կորած: Այս մասին հայտնել է գլխավոր դատախազությունը։

Անհետ կորածների մեծ մասը գրանցված է Ալմա Աթայում (287), Կարագանդայի շրջանում (221), Պավլոդարի մարզում (170) եւ Ալմա Աթայի մարզում (167):

Բացի այդ, հանրապետությունում հետախուզվում է քննությունից եւ դատարանից թաքնվող 2372 անձ։ Ընդ որում՝ նրանց 89%-ը 31-40 տարեկան տղամարդիկ են։