Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում տեղատարափ անձրեւների պատճառով առաջացած հեղեղումներից հետո բուծարանից փախել է ավելի քան 70 կոկորդիլոս։

Իշխանությունները հայտարարել են, որ զբաղվում են խնդրի լուծմամբ։

Տեղի բնակիչներին խորհուրդ է տրվել հրաժարվել լողալուց եւ ձկնորսությունից, ինչպես նաեւ չմոտենալ ջրամբարներին որեւէ այլ նպատակով, տեղեկացրել է scdaily.cn-ը։