Հոնկոնգի կառավարությունը չեղարկել է դասերը դպրոցներում հորդ անձրեւների պատճառով։ Այս մասին նշվել է իշխանությունների տարածած հայտարարությունում։
Տեղի ժամանակով ժամը 05.55-ին Հոնկոնգի օդերեւութաբանական դիտարանը հայտարարել է փոթորկի կարմիր նախազգուշացում հորդ անձրեւների պատճառով։
Ինչպես նշվել է կառավարության հայտարարությունում, «քանի որ ներկայում մտցվել է փոթորկի կարմիր նախազգուշացում հորդ անձրեւների պատճառով, դասերը բոլոր դպրոցներում այսօր չեղարկվում են»։
Դիտարանի հայտարարության համաձայն՝ այս նախազգուշացումը նշանակում է, որ քաղաքում ժամում 50 միլիմետր տեղումներ կլինեն։ Ընդգծվել է, որ հորդ անձրեւը կարող է հեղեղել ճանապարհները, առաջ բերել խցանումներ։ Քաղաքի որոշ շրջաններում անձրեւները կարող են հանգեցնել հեղեղումների։





























