Միչիգան նահանգը (ԱՄՆ) համաձայնել է 1,03 մլն դոլար վճարել այն տղամարդուն, որը մոտ 21 տարի անցկացրել է բանտում՝ երկու որսորդների մահվան պատճառով։ Մեղադրական եզրակացությունները չեղարկվել են փետրվարին, տեղեկացրել է The Associated Press-ը։

71-ամյա Ջեֆ Տիտուսը, նահանգի օրենքին (անիրավաչափ մեղադրանքի մասին, որը նախատեսում է 50 000 դոլարի վճարում բանտում անցկացրած ամեն տարվա համար) համապատասխան, փոխհատուցում ստանալու իրավունք ունի։ Գրառումները ցույց են տալիս, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Ջեյմս Ռեդֆորդը ստորագրել է համաձայնությունը օգոստոսի 23-ին։

Տիտուսը վաղուց հայտարարում էր, որ անմեղ է եւ կապ չունի Դուգ Էստասի եւ Ջիմ Բենեթի սպանության հետ, որը տեղի էր ունեցել իր տեղամասից ոչ հեռու, 1990թ., Կալամազու օկրուգում։

Նա ազատ է արձակվել ցմահ բանտարկությունից այս տարի, երբ իշխանություններն ընդունել են, որ Տիտուսի փաստաբանին 2002թ. դատավարությունում այդպես էլ  չի ներկայացվել ոստիկանական թղթապանակը մեկ այլ կասկածյալի մասին։ Կասկածն ընկել է Օհայոյից սերիական մարդասպան Թոմաս Դիլոնի վրա, որի հինգ զոհերը 1989-1992թթ. որսորդությամբ, ձկնորսությամբ կամ մանր քայլքով էին զբաղվում։