Այգեգործը Գերնսիից իր մոտ 20 ֆունտանոց սոխի գլուխը (9 կիլոգրամից մի փոքր ավելի) տարել է Անգլիայի ծաղիկների ցուցահանդես, որի կազմակերպիչները հայտարարել են, որ դա նոր համաշխարհային ռեկորդ է, տեղեկացրել է UPI-ին։
Հարոգեյթում կազմակերպված ծաղիկների աշնանային ցուցահանդեսում հայտարարվել է, որ Գարեթ Գրիֆինի սոխը՝ քաշը 19,77 ֆունտ, գերազանցում է նախորդ համաշխարհային ռեկորդը՝ 18,68 ֆունտ (այն աճեցրել էր Թոնի Գլովերը եւ ներկայացրել 2014թ. Հարոգեյթի ծաղիկների աշնանային ցուցահանդեսում)։
Սոխը ներկայացվել է «Ուտելի» ցուցահանդեսի տաղավարում, այլ հսկա բանջարեղենների՝ կաղամբի, վարունգի եւ գազարի կողքին։
Շոուի կազմակերպիչները հայտարարել են, որ սոխի կարգավիճակը՝ որպես աշխարհի ամենամեծ սոխ, այժմ պետք է հաստատի Գինեսի ռեկորդների գիրքը։



























