Գերմանիայի կլիմայի ակտիվիստները կիրակի առավոտյան նարնջագույն ներկ են ցողել Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների վրա՝ կոչ անելով Գերմանիայի կառավարությանը ավելի հրատապ միջոցներ ձեռնարկել կլիմայի փոփոխության դեմ պայքարում, հայտնում է The Associated Press-ը։

«The Last Generation»-ի անդամներն  ներկով լցված կրակմարիչներ են օգտագործել՝  Գերմանիայի մայրաքաղաքի հայտնի տեսարժան վայրի բոլոր վեց սյուները ներկելու համար:

Խումբը ցանկանում է, որ Գերմանիան դադարեցնի բոլոր հանածո վառելիքների օգտագործումը մինչև 2030 թվականը և կարճաժամկետ միջոցներ ձեռնարկի, ներառյալ մայրուղիներում ժամում 100 կիլոմետր արագության ընդհանուր սահմանափակումը՝ արտանետումները ավելի արագ նվազեցնելու համար:

Ոստիկանությունը շրջափակել է Բրանդենբուրգյան դարպասի շրջակայքը և հաստատել, որ կալանավորել է 14 ակտիվիստի, որոնք կապված են «The Last Generation»-ի   հետ:

Խումբը, որն առավել հայտնի է իր բողոքի ցույցերով, որոնց ժամանակ ակտիվիստներն իրենց  շղթայում են ճանապարհներին և արգելափակում  երթևեկությունը, սադրիչ դեր է խաղում գերմանական քաղաքականության և հասարակության մեջ:

Բեռլինի քաղաքապետ Կայ Վեգները դատապարտել է խմբի գործողությունները՝ ասելով, որ նրանց մարտավարությունը դուրս է  բողոքի օրինական ձևերից:

«Իրենց գործողություններով այս խումբը վնասում է ոչ միայն պատմական Բրանդենբուրգյան դարպասին, այլև  ժամանակի և ապագայի կարևոր հարցերի շուրջ մեր ազատ քննարկումներին», - ասել է նա գերմանական dpa լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։