Տոկիոյում ցուցարարները կիրակի օրը կենդանի շղթա են կազմել՝ պահանջելով կառավարությունից փրկել հազարավոր ծառերը՝ վերանայելով քաղաքի կենտրոնում հանրաճանաչ այգին վերակառուցելու ծրագիրը, հաղորդում է Associated Press-ը:

Ցուցարարները, որոնցից շատերը կանաչ վերնաշապիկներով էին և «Փրկեք Դզինգու Գայենը» գրությամբ ցուցապաստառներով, պահանջում էին կրթության նախարարությունից քայլեր ձեռնարկել, չնայած որ հողատերը նրա գերատեսչություններից մեկն է:

Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն հաստատել է ծրագիրը փետրվարին, քայլ, որը թույլ կտա  Mitsui Fudosan, Meiji Jingu shrine, Itochu Corp. անշարժ գույքի ընկերություններին  և նախարարությանը կից Ճապոնիայի սպորտային խորհրդին   200 մետրանոց զույգ երկնաքեր և 80 մետրանոց աշտարակ կառուցել:

Դրա համար  կպահանջվի մոտ 3000 ծառ հատել Դզինգու Գայենում՝ Տոկիոյի ամենապատմական և ամենասիրելի կանաչ տարածքներից մեկում: Ծրագիրը նախատեսում է նաև քանդել և վերակառուցել բեյսբոլի պատմական մարզադաշտը:

Վտանգված են նաև  հայտնի 150 գինկգո ծառերը, որոնք աճում են դարավոր զբոսավայրում, որը կառուցվել է կայսր Մեյդզիի՝ Նարուհիտո կայսրի նախապապի հիշատակին: Քննադատներն ու բնապահպան ակտիվիստներն ասում են, որ գինկգո ծառերսպառնալիքի տակ կհայտնվեն մերձակայքում ցանկացած շինարարության դեպքում։