Ամերիկացի գործարար Իլոն Մասկը եւ հայրենիքում իրենց իրավունքների համար պայքարող իրանցիներն ընդգրկվել են Եվրախորհրդարանի Անդրեյ Սախարովի անվան «մտքի ազատության համար» մրցանակի հավակնորդների ցուցակում: Այս մասին հայտնում է ԵԽ մամուլի ծառայությունը։
Մասկը առաջադրվել է «X-ի նախորդ ղեկավարության գործողությունների մերկացման համար, որոնք վնասում էին օգտատերերի կարծիքի արտահայտման ազատությանը»։
Ցանկում ներառված են 2022 թվականին զոհված Մահսա Ամինին եւ Իսլամական Հանրապետությունում իրենց իրավունքների համար պայքարող «Իրանի կանանց» հավաքական կերպարը։ Առաջադրված են նաեւ իրավապաշտպաններ Աֆղանստանից, Վրաստանից, Ուգանդայից, Նիկարագուայից:
Մրցանակաբաշխության հաղթողը կորոշվի հոկտեմբերին:





























