Իսրայելի քաղաքացիները նոյեմբերից կկարողանան ԱՄՆ գնալ առանց վիզաների։ Այս մասին տեղեկացրել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը։
«Հիանալի նորություններ Իսրայելի քաղաքացիների համար նոր տարվա սկզբից (հրեական օրացույցով). ինչպես եւ խոստացել էինք, ընթացիկ տարվա նոյեմբերին անվիզա ռեժիմ կմտցվի ԱՄՆ մեկնելու համար»,- գրել է նա X սոցցանցի իր էջում։
Քոհենի խոսքով՝ Միացյալ Նահանգներ մեկնելու համար իսրայելցիները պետք է ընդամենը օնլայն հատուկ ձեւ լրացնեն, վճարեն 21 դոլար եւ 72 ժամվա ընթացքում ստանան մուտքի իրավունք։
«Սա մեծ ձեռքբերում է, որը վկայում է Իսրայելի եւ մեր մեծ դաշնակցի՝ ԱՄՆ-ի միջեւ սերտ հարաբերությունների մասին»,- ավելացրել է իսրայելցի նախարարը։





























