Հնդկաստանը հանձնառու է պահպանել ազատ եւ կայուն հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, որտեղ հարգվում են բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Այս մասին հայտարարել է հնդկական բանակի հրամանատար,  գեներալ Մանոջ Պանդեն հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բանակների պետերի խորհրդաժողովում, որը կազմակերպվել է Հնդկաստանի եւ ԱՄՆ-ի կողմից եւ նվիրված է ռազմական դիվանագիտության եւ համագործակցության ակտիվացմանը: Երկօրյա միջոցառմանը, որը կավարտվի չորեքշաբթի, կմասնակցեն բանակների հրամանատարներ եւ պատվիրակություններ 30 երկրներից, հաղորդում է AP-ը։

Պատասխանելով չինական էքսպանսիայի մասին հարցին ՝ ԱՄՆ բանակի հրամանատար Ռենդի Ջորջը նշել է, որ այս տարածաշրջանը ԱՄՆ-ի համար կարեւորագույն առաջնահերթություն է։

Պանդեն հայտարարել է, որ Հնդկաստանի հայացքները կենտրոնացած են վեճերի խաղաղ կարգավորման, ուժի կիրառումից խուսափելու եւ միջազգային իրավունքի պահպանման վրա: