Եվրամիությունը պետք է փոփոխությունների մեծ ալիք սկսի, որպեսզի պատրաստվի Ուկրաինայի անդամակցությանը: Այս մասին Guardian-ին հայտնել է Եվրախորհրդարանի խոսնակ Ռոբերտա Մեցոլան:

Նա ակնկալում է, որ ԵՄ անդամ երկրները պաշտոնական բանակցություններ կսկսեն Ուկրաինայի հետ արդեն դեկտեմբերին։

Հակառակ որոշ անդամ պետությունների զգուշավորությանը եւ բացահայտ անտագոնիզմին՝ Մեցոլան միանշանակ աջակցում է ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի փորձին։

Նա պաշտպանում է ԵՄ որոշ առաջնորդների կարծիքն այն մասին, որ դաշինքին անհրաժեշտ է արագացնել անդամակցությունը Ուկրաինային եւ Բալկանյան պետություններին, որոնք նույնպես հայտ են ներկայացրել ՝ ռուսական միջամտության ռիսկը սահմանափակելու համար։

Մեցոլան ցանկանում է, որ պաշտոնական բանակցությունները սկսվեն Սուրբ Ծնունդից առաջ: Որոշում կկայացնեն ԵՄ նախարարներին, որոնք պաշտոնապես կհանդիպեն դեկտեմբերին։