Իրանը հերքել է «Մոսադի հաջող գործողության» մասին իսրայելական ԶԼՄ-ների տարածած լուրերը։

Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի սեյսմիկ տվյալների բազայի վարչությունը հերքել է այն պնդումները, թե երեկ երեկոյան Իրանի արեւմուտքում գտնվող Խորամաբադ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ նա նշել է, որ  2,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է ԻՌՆԱ-ն։

Արեւմտյան եւ իսրայելական մի շարք աղբյուրներ ենթադրում են, որ միջադեպը կարող էր լինել իսրայելական «Մոսադ» գործակալության հաջող գործողությունը՝ հարվածային դրոնների օգտագործմամբ: