Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆազերը կհայտարարի Լեհաստանի եւ Չեխիայի հետ Գերմանիայի սահմաններին ժամանակավոր ստուգումների մասին՝ փորձելով զսպել ապաստան հայցողների հոսքը, հաղորդում է POLITICO-ն՝ վկայակոչելով գերմանացի պաշտոնյային: 

«Այդ ժամանակավոր վերահսկողությունը սահմանի առանձին անցակետերում կսկսվի առաջիկա օրերին»,-ասել է նա։ 

Գերմանիայի առաջնորդները հայտնվել են աճող ճնշման տակ ՝ ապաստան հայցողների աճող թվի դեմ կոշտ միջոցներ ձեռնարկելու համար, որոնցից շատերն այժմ հատում են Լեհաստանի եւ Չեխիայի սահմանները: 2023 թվականի առաջին ութ ամիսներին Գերմանիայում ապաստան է խնդրել շուրջ 204 հազար մարդ, ինչը 77 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: