Սլովակիայի պաշտպանության նախարարությունը նախատեսում է գնել 5,56 մմ տրամաչափի 5 հազար ամերիկյան M4A1 գրոհային հրացաններ, որոնց ստացումը հանրապետությունում սպասվում է 2025 թվականին։ Այս մասին հայտնում է TASR լրատվական գործակալությունը։
Պայմանագրի արժեքը, որի առաջարկը Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է Սլովակիայի կառավարությանը հաստատման, կկազմի 17,4 մլն դոլար: Այդ միջոցները պետք է հատկացվեն մեկ տարի առաջ ամերիկյան Foreign Military Financing (FMF) հիմնադրամների կողմից Սլովակիայի պաշտպանության գերատեսչությանը հատկացված 205,8 մլն դոլարից, որոնք նախատեսված են Սլովակիայի բանակի արդիականացման համար։
Գործակալությունը հիշեցրել է, որ ամերիկյան Oshkosh ընկերությունից 160 բազմաֆունկցիոնալ 4x4 բանակային մեքենաների գնման համար արդեն ծախսվել է գրեթե 190 մլն դոլար։
Ապագայում պաշտպանության նախարարությունը մտադիր է իրականացնել ազգային զինված ուժերի համար 5,56 մմ տրամաչափի ինքնաձիգների գնման հետագա ծրագրերը։ Ընդհանուր առմամբ պետք է ձեռք բերել 24777 միավոր, նշել է գործակալությունը։





























