Լեհաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է բազա ստեղծել երկրի հարավ-արևմուտքում գտնվող Տշեբեն բնակավայրի մերձակայքում՝ ամերիկյան զրահատանկային բրիգադի մշտական ​​տեղակայման համար։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի ներդրումային դեպարտամենտի տնօրեն, բրիգադի գեներալ Դարիուշ Մենդրալան։

«Նախատեսվում է պայմաններ ստեղծել զրահատանկային բրիգադի մշտական ​​տեղակայման համար։ Այս ներդրումները կիրականացվեն առաջիկա տարիներին և համարվում են առաջնահերթություն։ Սա կլինի մշտական ​​ենթակառուցվածքի վրա հիմնված ճամբար, որը նախատեսված է 4,8 հազար զինվորական տեղավորելու համար»,- լեհ գեներալի խոսքերն է մեջբերում լեհական մամուլի գործակալությունը։