Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Սլովակիայի պաշտպանության նախարար Մարտին Սկլենարի հետ, տեղեկացրել է «РБК-Украина»-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի նախագահի Թելեգրամ-ալիքին։

Ինչպես նշել է Զելենսկին, հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել ճակատի իրավիճակին, Ուկրաինայի պաշտպանության ուժերի առաջնահերթ պահանջներին, հումանիտար ականազերծմանը, Ուկրաինայի եւ Սլովակիայի համագործակցությանն այս ոլորտում։

Զելենսկին, մասնավորապես, շնորհակալություն է հայտնել Սլովակիային Ուկրաինային աջակցելու համար։