Կիրակի հազարավոր մարդիկ են հավաքվել ընդդիմության հանրահավաքին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում՝ ընտրություններից երկու շաբաթ առաջ,  որոնք լիբերալ Քաղաքացիական պլատֆորմի (ՔՊ) կարծիքով կարող են որոշել Լեհաստանի ապագան Եվրամիությունում և նրա ժողովրդավարական կարգավիճակը, հայտնում է Reuters-ը։

Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ իշխող «Իրավունք և արդարություն» (PiS) կուսակցությունը կարող է հաղթել ընտրություններում, բայց դժվարությամբ կարող է  մեծամասնություն կազմել՝  կյանքի թանկացման և ժողովրդավարության վիճակի   մտահոգություններից ոմանց հիասթափության պատճառով։

«Մեծ փոփոխություններ են սպասվում. Սա Լեհաստանի վերածննդի նշան է»,- ասել է Ժողովրդական կուսակցության առաջնորդ Դոնալդ Տուսկը Վարշավայի կենտրոնական հրապարակում հավաքված ամբոխին։

Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Տուսկը հայտարարել է, որ իշխող PiS-ը կարող է ձգտել Լեհաստանը դուրս բերել ԵՄ-ից, ինչը կուսակցությունը մերժում է, և ընտրությունները համարել է վճռորոշ՝ փոքրամասնությունների և կանանց իրավունքների համար:

PiS-ը, որը իշխանության ղեկին է 2015 թվականից, քարոզարշավ է իրականացնում՝ խոստանալով   միգրանտներին Լեհաստան չթողնել, հայտարարելով, որ դա առանցքային նշանակություն ունի ազգային անվտանգության համար:

PiS-ը մերժում է Արևմուտքի քննադատությունն առ այն, որ կուսակցությունը խարխլում է ժողովրդավարական նորմերը և հայտարարում, որ իր դատական ​​բարեփոխումները նպատակ ունեն երկիրը դարձնել ավելի արդար և ազատ կոմունիզմի մնացուկներից։

Սակայն երկրի իշխանությունները դեռևս պետք է հասանելիություն ձեռք բերեն   COVID-ի դեմ  ԵՄ պայքարի  միլիարդավոր եվրոյի միջոցներին, որոնք Բրյուսելը չի տվել  լեհական դատական ​​բարեփոխման պատճառով: