Սպառողները պետք է հասկանան, որ էներգետիկ անցումը կունենա ծախսեր, ասել է ֆրանսիական TotalEnergies էներգետիկ խմբի գործադիր տնօրեն Պատրիկ Պույանեն:

Այդ անցումը նշանակում է, որ սպառողները ավելի շատ կվճարեն էներգիայի համար, ասել է նա: «Մենք հաստատապես հավատում ենք, որ էլեկտրաէներգիայի գներն ապագայում կբարձրանան», - ասել է նա Աբու Դաբիում էներգետիկ կոնֆերանսում: Նա նշել է, որ նավթի և գազի արդյունաբերությունն ունի բոլոր գործիքները, որոնք անհրաժեշտ են էներգետիկ անցման գործընթացում «խոշոր խաղացող» դառնալու համար:

«Երեք-չորս տարի հետո ես հասկացա, որ միգուցե միամիտ եմ, մենք ակտիվիստներին չենք գոհացնի։ Բայց իմ առաքելությունը նրանց հաճոյանալը չէ»,- ասել է Պույանեն: «Մեր առաքելությունն է ապահովել հասարակության կարիքները այսօր և վաղը», - ավելացրել է նա: