Ավստրիայի իշխանությունները 20 մլն եվրո կծախսեն՝ տունը, որտեղ ծնվել է Ադոլֆ Հիտլերը, ոստիկանական բաժանմունք դարձնելու համար, հայտնում է ORF հեռուստաալիքը։
Վերին Ավստրիայի Բրաունաու քաղաքի շենքը նախատեսվում է շահագործման հանձնել 2026 թվականին։ Շինարարական աշխատանքները սկսվել են երկուշաբթի օրը։
Ավելի վաղ այս ծրագրերը քննադատել էր ավստրիացի ռեժիսոր Գյունտեր Շվայգերը։ Նա պնդում էր, որ հանդիպել է 1939 թվականի թերթի զեկույցին, որտեղ ասվում էր, որ Հիտլերը ցանկանում էր օգտագործել իր մանկության տունը վարչական նպատակներով: Նրա կարծիքով՝ շենքը ոստիկանական բաժանմունքի վերածելը կլինի Հիտլերի ցանկությանը համապատասխան։ Սակայն տան ճակատագրով զբաղվող հանձնաժողովից պատմաբան Օլիվեր Ռատկոլբը Շվայգերի եզրակացությունն անհեթեթ է անվանել։
2011 թվականից տունը դատարկ է, 2016 թվականին այն փոխանցվել է պետությանը։





























