Ուկրաինան կարող է Եվրամիության լիիրավ անդամ դառնալ մինչև 2030 թվականը, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը գերմանական Spiegel-ին տված հարցազրույցում։
«Ուկրաինան իսկապես կարող է դառնալ ԵՄ անդամ 2030 թվականին, եթե երկու կողմերն էլ կատարեն իրենց տնային աշխատանքը», - ասել է Միշելը` չհստակեցնելով, թե Ուկրաինան ներկայումս որքանով է համապատասխանում ԵՄ անդամակցության չափանիշներին:
«Ուկրաինան և ԵՄ մյուս թեկնածու երկրները պետք է ակտիվորեն և հետևողականորեն իրականացնեն բարեփոխումներ, պայքարեն կոռուպցիայի դեմ և համապատասխանեն իրավական պայմաններին», - ասել է նա։




























