Եվրոպայի մեղսավոր լռությունը Արցախի (հող, որտեղ հայերն ապրել են հազարավոր տարիներ) քրիստոնյա բնակչության բռնի տեղահանման հարցում շատ լուրջ է։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է եվրախորհրդարանական Մասիմիլիանո Սալինին։

«Հանձնաժողովի եւ Խորհրդի դրամատիկ անհամարժեքությունը չի կարող լռեցնել Եվրոպական խորհրդարանի ձայնը, որը վճռականորեն դատապարտում է, թե որքան անընդունելի է այն, ինչ կատարվում է հայ ժողովրդի հետ»,- նշել է նա։