«Հայրենիք» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը կարծում է, որ Քրդական աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) չէր կարող ահաբեկչության փորձ կատարել Անկարայի կենտրոնում՝ առանց ԱՄՆ հավանության, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

ՔԱԿ-ը չի կարող նման ակցիա նախաձեռնել, եթե ԱՄՆ-ն կոճակը չսեղմի։ Երկրի ներսում ՔԱԿ զտում է իրականացվում։ Այստեղ հարկադրանք կա։ Ես կարծում եմ, որ այդ հարկադրանքը բխում է ԱՄՆ-ից»,- քաղաքական գործչին մեջբերել է Aydınlı թերթը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն հասկացնում է, որ նորից «ահաբեկչություն կսադրի՝ Սիրիայի հյուսիսում որոշ դեպքերի հետ կապված», որտեղ Թուրքիան իրականացնում է գործողություն քուրդ աշխարհազորայինների դեմ։