Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն Ադրբեջանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ էթնիկ զտումներ իրականացնելու մեջ։
«Ինչ վերաբերում է Հայաստանին, ես իմ համերաշխությունն եմ հայտնում և հարց եմ տալիս՝ արդյոք մենք մտադիր ենք այս երկիրը զոհաբերել Ադրբեջանի հետ էներգետիկ գործարքի զոհասեղանին։ Մենք պետք է ժամանակ առ ժամանակ քաջություն դրսևորենք։
Մենք բոլորս պետք է աջակցենք Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի հայերին. Նրանք ստիպված էին լքել իրենց պատկանող հողը։ Եթե սա էթնիկ զտում չէ, ապա ես չգիտեմ, թե ինչ է»,- ասել է Լարշերը Le Figaro թերթին տված հարցազրույցում։




























