ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ղեկավար Միրյանա Սպոլյարիչը կոչ են արել քաղաքական առաջնորդներին արգելել ինքնավար զենքի կիրառումը, դա այն զենքն է, որը կարող է ինքնուրույն որոշում կայացնել կենդանի թիրախի ոչնչացման մասին, նշվել է ՄԱԿ մեկնաբանությունում։

«Այսօր Անտոնիու Գուտերիշի եւ Միրյանա Սպոլյարիչի համատեղ ուղերձում կոչ է արվել քաղաքական ղեկավարներին շտապ սահմանել նոր միջազգային կանոններ ինքնավար սպառազինությունների վերաբերյալ՝ մարդկության պաշտպանության նպատակով»,- նշվել է մեկնաբանությունում։

Միավորված Ազգերի Կազմակերպությունը եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կոչ են անում պետություններին «կոնրկետ արգելքներ մտցնել ինքնավար սպառազինությունների կիրառման հարցում»։

Սպառազինության ինքնավար համակարգերը, որոնք սովորաբար կիրառվում են որպես այնպիսի համակարգեր, որոնք ընտրում են թիրախը եւ ուժ կիրառում՝ առանց մարդու միջամտության, լուրջ հումանիտար, իրավաբանական, էթնիկ խնդիրներ են ստեղծում անվտանգության ոլորտում, նշվել է ՄԱԿ եւ ԿԽՄԿ ղեկավարների հայտարարությունում։

«Մենք պետք է գործենք հիմա, որպեսզի պահպանենք մարդու վերահսկողությունը ուժի կիրառման հանդեպ։ Մարդկային վերահսկողությունը պետք է պահպանվի կյանքի եւ մահվան մասին որոշումներ ընդունելիս։ Մարդկանց դեմ մեքենաների ինքնավար հարձակումը բարոյական գիծ է, որը մենք չպետք է հատենք։ Առանց մարդու մասնակցության կյանքեր խլելու ուժ եւ իրավունք ունեցող մեքենաները պետք է արգելվեն միջազգային իրավունքով»,- ընդգծվել է հայտարարությունում։