Նիգերում տեղակայված ֆրանսիական զինվորականները մեկ շաբաթվա ընթացքում դուրս կգան Նիգերից։ Այս մասին տեղեկացրել է AFP գործակալությունը՝ հղում կատարելով Ֆրանսիայի ԶՈւ Գլխավոր շտաբին։
«Մենք պատրաստվում ենք զորքերը դուրս բերել մեկ շաբաթվա ընթացքում, ամեն բան կարգավորված կարվի, անվտանգության եւ Նիգերի հետ կոորդինացման պայմաններում»,- ասել են Ֆրանսիայի ԶՈւ Գլխավոր շտաբում։
Չորեքշաբթի խռովարարների նշանակած պետական նախարար, ներքին գործերի, հանրային անվտանգության եւ տարածքային կառավարման նախարար Մոհամեդ Թումբան Al Jazeera հեռուստաալիքին ասել է, որ, իր կարծիքով, Ֆրանսիան չի պատրաստվում դուրս բերել զորքերը Նիգերի տարածքից։ Նա հավաստիացրել է, որ Փարիզը «աջակցում է ահաբեկչությանը Նիգերում» եւ թույլ չի տալիս երկրին ինքնուրույն տնօրինել սեփական պաշարները։




























