Ուկրաինայի կառավարությունը նշանակել է պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի երեք փոխնախարարի՝ Աննա Մալյարի եւ մյուսների փոխարեն, որոնց ազատել էին պաշտոնից գերատեսչության նախկին ղեկավար Ալեքսեյ Ռեզնիկովի հրաժարականից հետո։

Նոր նշանակումների մասին Ումերովը հայտնել է հինգշաբթի, հոկտեմբերի 5-ին, Facebook-ի իր էջում։ Կառավարությունը այդ պաշտոններին հաստատել է Իվան Գավրիլյուկին, Դմիտրի Կլիմենկովին եւ Ստանիսլավ Գայդերին։