Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովան դեմ է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի տրամադրմանը խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, որոնցում հաղթանակել է նախկին վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի Smer կուսակցությունը, տեղեկացրել է Dennik N պորտալը։
Պարբերականը նշել է, որ Սլովակիայի պաշտպանության նախարարությունը պետք է Կիեւ ուղարկի ռազմական օգնության հերթական փաթեթը, որը հաստատվել է նախորդ կառավարության կողմից, բայց Չապուտովան չի հաստատել այդ որոշումը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է «հարգել դեմոկրատական ընտրությունների արդյունքները», եւ կոչ անելով սպասել նոր կոալիցիայի ձեւավորմանը։
Smer-SD կուսակցությունը ընտրողներին խոստացել է «Ուկրաինային ոչ մի փամփուշտ չտալ»։ Սլովակիայի նախագահը կարծում է, որ Smer-SD-ի, ինչպես նաեւ այլ կուսակցությունների դիրքորոշումն արհամարհելը «կարող է ստեղծել ցավալի նախադեպ ապագայի համար»։
Մինչ այդ Սլովակիայում ընտրություններում հաղթանակած Ռոբերտ Ֆիցոն հայտարարել էր, որ իր Smer կուսակցությունը կարող է հանվել Եվրախորհրդարանից (Եվրոպայի սոցիալիստների կուսակցությունից՝ PES) հակաուկրաինական դիրքորոշման պատճառով։




























