Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում Թուրքիայի դեսպանին պարգևատրել է Ուկրաինայի համար վաստակի շքանշանով, հայտնում է Ուկրաինայի նախագահի կայքը։
Զելենսկին հանդիպել է թուրքական Onur Group ընկերության խորհրդի նախագահ Օնուր Չեթինջևիզի և Ուկրաինայում Թուրքիայի դեսպան Յաղմուր Ահմեդ Գյուլդերեի հետ։
«Շնորհակալ եմ Onur Group ընկերությանը և դրա ներկայացուցիչներին այն բանի համար, որ այս օրերին՝ ռուսական լայնածավալ ագրեսիայի սկզբից, նրանք անձամբ և իրենց ընկերությունը մնացին Ուկրաինայում և ուկրաինացիների կողքին՝ Թուրքիայի և թուրք ժողովրդին հետ միասին աջակցելով մե»,- նշել է Ուկրաինայի ղեկավարը։
Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել ընկերությանն ուկրաինական բանակին օգնելու և Ուկրաինա տեխնիկա մատակարարելու համար։
«Մենք իրական հզոր հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ։ Եվ անձամբ նախագահ Էրդողանի հետ։ Շատ կարևոր է նաև, որ թուրքական բիզնեսը ներկայացված է Ուկրաինայում և գտնվում է Ուկրաինայում։ Սա է գլխավորը՝ չկորցնել նման մշտական գործընկերներին»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թուրքիայի դեսպանին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունն Ուկրաինայում՝ երկու երկրների միջև ամուր հարաբերությունների զարգացմանը նպաստող աշխատանքի համար։
Ուկրաինային աջակցելու և ուկրաինա-թուրքական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար Ուկրաինայի նախագահը Յագմուր Ահմեթ Գյուլդերեին և Օնուր Չեթինջևիզին պարգևատրել է 2-րդ աստիճանի Պատվո շքանշանով։





























