Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը մերժել է ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին պատի նոր հատվածներ կառուցելու` ԱՄՆ-ի ծրագրերն՝ ամերիկյան կողմի հետ բարձր մակարդակի հանդիպումներից առաջ:

«Պատի կառուցման այս հաստատումը հետընթաց քայլ է», - ասել է Լոպես Օբրադորը՝ Մեխիկոյում ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ Մեխիկոյում կայացած մամուլի ասուլիսում:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, առևտուրը և ներդրումները կլինեն նաև բանակցությունների օրակարգում, որոնք տեղի են ունենում Մեքսիկայի սահմանը դեպի Միացյալ Նահանգներ հատողների թվի աճի ֆոնին, ասել է նա:

Լոպես Օբրադորի հետ հանդիպման ժամանակ Բլինկենը շնորհակալություն է հայտնել նրան Մեքսիկայի ջանքերի համար, որոնք հանգեցրել են սեպտեմբերի 15-ին բանտարկված թմրաբարոն Խոակին «Էլ Չապո» Գուսմանի որդու՝ Օվիդիո Գուսմանի արտահանձնմանը, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը: Նրանք նաև քննարկել են անօրինական ներգաղթի և ֆենտանիլի հետ կապված հարցեր, ասել է Միլլերը։