Ճապոնիայի ամենահյուսիսային Հոկայդո կղզում վատ եղանակի պատճառով շտապ փակվել է գրեթե 80 դպրոց։ Այնտեղ տեղ-տեղ քամու պոռթկումների արագությունը գերազանցել է 37 մ/վ-ը, ամենուր տեղում են հորդառատ անձրևներ և կարկուտ, հաղորդում է ազգային հանրային հեռուստատեսությունը։

Ծնողներին խորհուրդ է տրվում թույլ չտալ երեխաներին լքել տները, բնակչությանը զգուշացվում է ջրհեղեղների վտանգի մասին։

Հոկայդոյում վատ եղանակը կտևի առնվազն ևս մեկ օր։ Այնտեղ հոկտեմբերի 7-ի կեսօրից հետո սպասվում են միջինը 120 մմ տեղումներ, շաբաթ օրը քամու ուժգնությունը կհասնի 35 մ/վրկ-ի։