Հնդկաստանի հյուսիս-արևելքում ջրհեղեղների հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել։ Reuters-ին հայտնել են կառավարության պաշտոնյաները:

Ավելի վաղ Hindustan Times թերթը հայտնել էր Սիկկիմ նահանգում 14 զոհվածի և 120 անհետ կորածի մասին։

Ջրհեղեղի պատճառ են դարձել հորդառատ անձրևները՝ Լյոնակ սառցադաշտային լճի տարածքում, որը գտնվում է Հիմալայներում՝ հյուսիս-արևելյան Սիկկիմում: Իրավիճակը սրվել է Թեեստա գետի վրա գտնվող Թեեստա հիդրոէլեկտրակայանից ջրի բացթողմամբ։ Միևնույն ժամանակ, հնդիկ գիտնականները ենթադրում են, որ հորդառատ անձրևները կարող էին առաջացնել սառցադաշտային լճից ջրի արտահոսք: