Ֆիլիպինների Քաղաքացիական ավիացիայի վարչությունը երկրի 42 օդանավակայան է մտցրել բարձր զգոնության ռեժիմ՝ գործակալության կողմից էլեկտրոնային փոստով ստացված ռումբի սպառնալիքից հետո: Այս մասին հայտնում է ABS-CBN News-ը։

«Չնայած այս տեղեկատվությունը ներկայումս ստուգվում է, սակայն բոլոր օդանավակայաններում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվում»,- հավաստիացրել են ավիացիոն իշխանությունները։

Քաղաքացիական ավիացիայի վարչությունը միջազգային ճանապարհորդող ուղևորներին խորհուրդ է տվել օդանավակայան ժամանել մեկնումից առնվազն երեք ժամ առաջ: «Մենք նաև կոչ ենք անում հանրությանը լիարժեք համագործակցել անվտանգության աշխատակիցների հետ և մնալ զգոն օդանավակայանում գտնվելու ժամանակ: Անվտանգությունը մնում է մեր առաջնահերթությունը, և այդ միջոցները ձեռնարկվում են պաշտպանելու բոլոր նրանց, ովքեր օգտվում են մեր օդանավակայաններից»:

Չնայած բարձր տագնապին` Ֆիլիպինների օդանավակայաններում բոլոր չվերթերն իրականացվում են ըստ նախատեսվածի: