ՆԱՏՕ-ն հայտարարել է զորավարժություններ անցկացնելու մասին, որոնցում ներգրավված կլինեն տասնյակ հազարավոր զինվորներ՝ իր արևելյան թեւը պաշտպանելու համար:

«Արևելյան թեւում ռուսական հնարավոր ներխուժման պատասխանը պետք է մշակվի որպես 2024 թվականին նախատեսված Steadfast Defender զորավարժությունների մի մաս», - PAP-ին տված հարցազրույցում ասել է դաշինքի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերը։

Նա հայտնել է, որ զորավարժություններին կմասնակցի ՆԱՏՕ-ի մոտ 40 հազար զինծառայող։

«Սա Սառը պատերազմից ի վեր ամենախոշոր նման իրադարձություններից մեկն է»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի խոսնակը։