ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլ Մորկունայտե Միկուլենիենի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է հայ-լիտվական միջխորհրդարանական համագործակցությունը: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում նշանակալի առաջընթաց է գրանցվել:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: