Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կառավարական պատվիրակության հետ կայցելի Վրաստան։

«Հաջորդ շաբաթ ես կլինեմ Թբիլիսիում։ Թբիլիսիում տեղի կունենա միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Հունգարիայի կառավարությունը կլինի Վրաստանում: Բոլոր նախարարները ինձ հետ կլինեն Թբիլիսիում», - ասել է Օրբանը վրացական Imedi հեռուստաալիքին` հինգշաբթի օրը Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում:

 Հունգարիայի կառավարության ղեկավարը նաև աջակցություն է հայտնել Վրաստանի եվրոպական ուղուն՝ նշելով, որ Եվրամիությունը հանրապետության կարիքն ունի։

Վերջին անգամ երկրները բարձր մակարդակի այցեր են փոխանակել 2022 թվականի հոկտեմբերին։ Այնուհետև Բուդապեշտ է այցելել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։