Տոկիոյի Սիբույա խաչմերուկն ամենածանրաբեռնվածն է աշխարհում, տեղեկացրել է CNN-ը։

Տեղի իշխանությունները ցանկանում են, որ այն լինի ամենաանվտանգը, ուստի խնդրել են մարդկանց այնտեղ չնշել Հելոուինը։

Սիբույայի ղեկավարությունը ինչպես տեղի, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկներին դիմել է պաշտոնական խնդրանքով՝ հոկտեմբերի 27-31-ին Հելոուինը չնշել այս շրջանում։

«Նրանց հասցրած նյութական վնասը պայմանավորված է փողոցներում հարբեցողությամբ, տեղի բնակիչների հետ վեճերով եւ դեն նետված դատարկ շշերի հսկայական կույտերով»,- նշվել է ծանուցման մեջ։ «Հելոուինի օրերին Սիբույան այնքան մարդաշատ է դառնում, որ անհնար է տեղաշարժվել»։

Հաշվի առնելով այն, որ Ճապոնիան տուրիզմի համար լրիվ բացել է սահմանները միայն 2022թ. աշնանը, քաղաքում մտահոգ են, որ տուրիստների հոսքը Հելոուինի ժամանակ անգամ ավելի շատ կլինի, քան համավարակից առաջ։