Դատական համակարգի վերափոխման դեմ ուղղված բողոքի ակցիաների (որոնք նախատեսված էին շաբաթ երեկոյան) կազմակերպիչները հայտարարել են ամենշաբաթյա ցույցերի չեղարկման մասին։

«Մենք համերաշխ ենք Իսրայելի բնակիչների հետ եւ լիակատար աջակցություն ենք հայտնում ՑԱԽԱԼ-ին եւ անվտանգության ուժերին,- նշվել է ցույցերի կազմակերպիչների հայտարարությունում։ - Մենք կոչ ենք անում բոլորին, ում անհրաժեշտ է, ներկայանալ ծառայության եւ սեփական դերը խաղալ Իսրայելի բնակիչների անվտանգության եւ առողջության ապահովման գործում»։

«Զենքի եղբայրներ եւ քույրեր» խումբը բոլորին կոչ է անում «առանց տատանվելու» ներկայանալ ծառայության։

Այսօր առավոտյան Երուսաղեմում եւ մերձակա քաղաքներում արդեն երկրորդ անգամ լսվում են հրթիռային տագնապի շչակների ձայները՝ ՀԱՄԱՍ խմբավորման շարունակվող հարձակման ֆոնին։

Բնակիչները տեղեկացնում են, որ  լսում են հրթիռներրի բազմաթիվ պայթյունների եւ «Երկաթե գմբեթ» ՀՕՊ-ի կողմից դրանց խոցման ձայները։

Ավելի վաղ Իսրայելը ենթարկվել էր ՀԱՄԱՍ շարժման հրթիռակոծմանը։ Իսրայելի բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, հայտարարել է, որ «պատրաստ է պատերազմի»։ ՀԱՄԱՍ-ն իր հերթին հայտարարել է Իսրայելի դեմ նոր ռազմական գործողություն սկսելու մասին։