Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Մայքլ Մակքոլը եւ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Ջիմ Ռիշը նամակ են ուղարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ պահանջելով թափանցիկ փոխգործակցություն Կոնգրեսի հետ Ուկրաինային աջակցության ռազմավարության եւ ՌԴ-ի հետ պաշտոնական եւ ոչ պաշտոնական բանակցությունների կարգավիճակի հարցում։ Այս մասին տեղեկացրել է Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Մենք նախկինի պես մտահոգված ենք այն բանով, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմն սկսվելուց մոտ մեկուկես տարի հետո ձեր աշխատակազմը այդպես էլ չի կարողացել ձեւակերպել այն ռազմավարությունը, որը կսահմաներ, թե ինչպես է Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հաղթանակի հասնելու գործում ԱՄՆ օգնությունը նպաստելու հաղթանակին՝ գերակա ուշադրություն դարձնելով ամերիկյան շահերին»,- գրել են օրենսդիրները։ «Ուկրաինային աջակցելու խոստումը «այնքան, որքան պետք կլինի»՝ ռազմավարություն չէ»։
«Այդ հանդիպումների մասին չի տեղեկացվել Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեին եւ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեին։ Դա անընդունելի է։ Մենք պետք է տեղեկացված լինենք ձեր աշխատակազմի ռազմավարության եւ Ռուսաստանի հետ ձեր փոխգործակցության ջանքերի մասին»,- ընդգծվել է ԱՄՆ նախագահին կոնգրեսականների ուղարկած նամակում։




























