Աշխարհի հնագույն քրիստոնեական համայնքներից մեկը ոչնչացվում է։ Դժվար է պատկերացնել, որ այս ահավոր ճշմարտությունը տեղի է ունենում XXI դարում, բայց հենց դա է տեղի ունենում այժմ Արցախում՝ ոչ մեծ մի շրջանում, որը ելք չունի դեպի ծով, գտնվում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, The Washington Times-ի  հարցազրույցում ասել է  Christian Solidarity International հետապնդումների դեմ պայքարի միջազգային հաղորդակցային կազմակերպության ղեկավար Ջոել Վելդկամպը։

«Մենք իրական ռեժիմով տեսնում ենք էթնիկ զտումն Արցախում, որն իրականացնում են Ադրբեջանի բռնապետական վարչակարգն ու նրա գործընկերները։ Այն դեպքում, երբ տասնյակ հազարավոր մարդիկ փախչում են երկրից, մարդիկ պետք է հասկանան, թե ինչ  տեղի ունենում։ Բացի այդ, մենք պետք է կարեւոր հարց տանք. որտե՞ղ է առհասարակ Ջո Բայդենը, եւ ինչո՞ւ է նրա վարչակարգը լռում այդքան ցավալիորեն»,- նշել է Վելդկամպը պարբերականի հարցազրույցում։