ԱՄՆ պետդեպարտամենտը պատրաստվում է Նիգերում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը որակել որպես պետական հեղաշրջում եկող շաբաթ, CNN տեղեկացրել են ամերիկացի երեք պաշտոնյաներ։
Այս որոշումը կարող է դրամատիկական հետեւանքներ ունենալ կարեւոր գործընկերների հետ ահաբեկչության դեմ ԱՄՆ-ի աշխատելու կարողության իմաստով։
ԱՄՆ-ն կդադարեցնի Նիգերին օգնության որոշ ձեւերի տրամադրումը, տեղեկացել են աղբյուրները։
ԱՄՆ դեսպանությունը կարող է շարունակել գործել, իսկ ամերիկացի զինվորականները կկարողանան լեգալ ձեւով զորքերը պահել Նիգերում, եթե հայտարարվի պետակա հեղաշրջում։ Բայց Պենտագոնը դեռ գնահատում է, թե ինչպես կարող է այդ փոփոխությունն ազդել երկրում տեղակայված ԱՄՆ մոտ 1 000 զինծառայողների վրա։
Նիգերում ԱՄՆ ռազմական առաքելությունը պատճառ է հանդիսանում, որպեսզի ԱՄՆ-ն իրավիճակը իրավաբանորեն ռազմական հեղաշրջում չանվանի եւ փորձի կիրառել լայն դիվանագիտություն, որպեսզի չեղարկի ռազմական հեղաշրջումը Նիգերում, տեղեկացրել են պաշտոնյաները CNN-ին։ Բայց այդ դիվանագիտական ջանքերը հաջողությամբ չեն պսակվել, եւ զինվորականները դեռ իշխանության ղեկին են։




























