15 մարդ զոհվել, 40 մարդ վիրավորվել է Աֆղանստանի արեւմուտքում շաբաթ օրը տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, Reuters գործակալությանը տեղեկացրել է տարերային աղետների դեմ պայքարի վարչությունը։
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով (USGS)՝ մագնիտուդը կազմել է 6,3, հետցնցումները տեղի են ունեցել Հերաթ քաղաքից 35 կիլոմետր հյուսիս-արեւմուտք։
Զոհերի մասին տվյալները հիմնված են Հերաթի Զինդա Ջան նահանգից ստացվող նախնական տեղեկությունների վրա, տեղեկացրել է Ջանի մոլլա Սայեկը, որը Աֆղանստանի տարերային աղետների դեմ պայքարի նախարարության մամուլի քարտուղարն է։
Նա ավելացրել է, որ երկրաշարժերը ցնցել են Ֆարահ եւ Բադղիս նահանգները, որտեղից ստացվում են տեղեկություններ բնակելի տների քանդվելու մասին, բայց զոհերի մասին մանրամասներ առայժմ չկան։
Շտապ օգնության բրիգադները եւ կամավորականները պատրաստվում են մեկնել Հերաթ եւ օգնություն ցուցաբերել տուժածներին, տեղեկացրել է Աֆղանստանի Կարմիր մահիկի ներկայացուցիչ Էրֆանուլա Շարաֆզոյը։
Մինչ այդ Իրանի Mehr գործակալությունը տեղեկացրել էր Իրանում եւ Աֆղանստանում երկրաշարժերի շարքի մասին։
Տեղեկության համաձայն՝ ցնցումները զգացվել են նաեւ Թուրքմենստանում եւ Ուզբեկստանում։



























