Գերմանական Lufthansa ավիաընկերությունը դադարեցնում է թռիչքները դեպի Իսրայել՝ պաղեստինյան հարձակումների ալիքից հետո, AFP-ին հայտնել է ավիաընկերության ներկայացուցիչը։
«Հաշվի առնելով Թել Ավիվում անվտանգության ներկա իրավիճակը՝ Lufthansa-ն կպահպանի մեկ չվերթ դեպի Ֆրանկֆուրտ, սակայն Lufthansa-ի մյուս բոլոր չվերթները դեպի Թել Ավիվ և Թել Ավիվից այս շաբաթ օրվա համար չեղարկվել են», - ասել է ընկերությունը:
Walla լրատվական կայքը հայտնում է, որ SwissAir-ը, Austrian Airlines-ը և Turkish Airlines-ն այն ընկերությունների թվում են, որոնք չեղյալ են հայտարարել դեպի Իսրայել և հակառակ ուղղությամբ չվերթները։




























