Կատարի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ միայն Իսրայելն է պատասխանատվություն է կրում Պաղեստինի ժողովրդի դեմ շարունակվող բռնության սրման համար, հաղորդում է Asharq Al-Awsat-ը:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Կատարը երկու կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և միջազգային հանրությանը կոչ է անում Իսրայելին թույլ չտալ այդ իրադարձություններն օգտագործել որպես պատրվակ Գազայում պաղեստինցի խաղաղ բնակիչների դեմ անհամաչափ պատերազմ սկսելու համար։
Հայտարարությունը կոչ է անում միջազգային հանրությանը և միջազգային կողմերին «անհապաղ միջամտել շարունակվող էսկալացիան դադարեցնելու և միջազգային իրավունքը կիրառելու համար»:





























