ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զանգահարել է վարչապետ Բենյամին Նեթանյահուին և ընդգծել, որ ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելին և լիովին աջակցում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին, գրում է Times of Israel-ը՝ հղում անելով Իսրայելի վարչապետի գրասենյակին։

Նշվում է, որ Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Բայդենին աջակցության համար և ասել, որ «կպահանջվի երկար և հզոր արշավ, որում Իսրայելը կհաղթի»։