ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է ՀԱՄԱՍ խմբավորման կողմից Իսրայելի դեմ շարունակվող հարձակումները՝ դրանք անվանելով «խայտառակություն» և պնդելով, որ Իսրայելը «լիակատար իրավունք ունի պաշտպանել իրեն՝ ճնշող ուժով», գրում է Times of Israel-ը։
«Ցավոք, ամերիկյան հարկատուների դոլարներն օգնեցին ֆինանսավորել այդ հարձակումները, որոնք, շատ զեկույցների համաձայն, ստացվել են Բայդենի վարչակազմից», - ասաց նա՝ այսօրվա հարձակումների համար մեղադրելով Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությանը։
«Մենք Մերձավոր Արևելքում Աբրահամի համաձայնագրերի միջոցով այնքան շատ խաղաղություն բերեցինք, միայն որպեսզի տեսնենք, թե ինչպես է Բայդենը տապալում այն շատ ավելի արագ տեմպերով, քան որևէ մեկը հնարավոր էր համարում: Եվ ահա մենք նորից այստեղ ենք ենք»,- ասված է Թրամփի հայտարարության մեջ։




























