ՄԱԿ Փախստականների գործերի գլխավոր հանձնակատարի վարչությունը (ՓԳՀՎ) դժվար վիճակում է հայտնվել. մոտ 110 մլն մարդ ստիպված է եղել հեռանալ իրենց տներից ամբողջ աշխարհում, նկատվում է ֆինանսավորման լուրջ անբավարարություն, տեղեկացրել է Reuters-ը։

«Խնդիրը, որը մենք ձեզ վստահել ենք ՄԱԿ ՓԳՀՎ-ում, ամենադժվարներից մեկն է իր պատմության մեջ»,- ասել է ՄԱԿ ՓԳՀՎ  ղեկավար Ֆիլիպո Գրանդին կազմակերպության գործադիր կոմիտեին Ժնեւում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ «Աշխարհը դառնում է ավելի տարանջատված, ֆրագմենտացված եւ ավելի փակ»,- ասել է նա։

Այս տարի կազմակերպությունը 650 մլն դոլարի անբավարարություն ունի, իսկ 2024թ. հեռանկարները «էլ ավելի տագնապալի են»,- ավելացրել է նա։